ՌԴ նախագահի Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի մասին թերթը զրուցել է Ռուսաստանի ռազմական փորձագետների ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսանդր Պերենջիևի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ է եղել բավականին հպանցիկ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ ԼՂ հարցը առանցքային թեմաներից մեկն է եղել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեիք։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ այդ հարցում ՌԴ-ն ընդգծում է Ադրբեջանի կարևորությունը։
-Անկասկած, Ադրբեջանի դիրքորոշումից այսօր շատ բան է կախված։ Եվ առաջին հերթին կարծում եմ՝ խոսք է գնացել այն մասին, որ Ադրբեջանի կողմից որոշակի զիջումներ լինեն՝ Ռուսաստանից ինչ-որ տնտեսական երաշխիքների դիմաց։ Գուցե Ադրբեջանի համար նպաստավոր ինչ-որ պայմանագրեր կնքվեն։ Անկասկած, Ռուսաստանի կողմից նաև ինչ-որ ռազմական օգնություն կլինի։ Այստեղ, կարելի է ասել, ընթացել է որոշ առումով քաղաքական առևտուր։
-Թեև Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ դաշնակիցներ են, սակայն, ակնհայտ է, որ երկուսն էլ առաջատար լինելու խնդիր ունեն։ Ըստ ձեզ ինչպե՞ս են այդ երկու երկրները կիսելու Հարավային Կովկասը։
-Երևի հենց այդպես էլ կլինի՝ նրանք կկիսեն Հարավային Կովկասը։ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը մնա իր հավատարիմ դաշնակցի դերում, նաև կփորձի ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի դուրս բերի նրան Թուրքիայի ազդեցության գոտուց։ Այլ ելք Ռուսաստանը պարզապես չունի։ Ինչ վերաբերում է բուն ՌԴ-Թուրքիա հարաբերություններին, ապա այստեղ որոշ չափով բարդություն կա, քանի որ Ռուսաստանը ոչ միանշանակ դիրքորոշում ունի քրդական հարցում։ Փաստացի կա քողարկված աջակցություն քրդական ռեժիմին։ Ես չեմ ասում, թե ՌԴ-ն իրական օժանդակություն է ցուցաբերում քրդերին, բայց ընդհանուր առմամբ այդ ռեժիմի գործունեության դատապարտություն ՌԴ կողմից չկա։ Դա ևս Թուրքիայի վրա ներազդելու միջոց է և հնարավոր է՝ ՌԴ-ն կփորձի քրդական հարցը դարձնել Թուրքիայի հետ քաղաքական առևտրի առարկա, որպեսզի նվազեցնի նրա ազդեցությունը Ադրբեջանի վրա։

No comments:
Post a Comment