Monday, September 20, 2010

Թուրք սպաների ինքնասպանությունները շարունակվում

Վերջին շրջանում Թուրքիայի զինված ուժերում ծայր առած ինքնասպանությունների ալիքը շարունակվում է:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ, երեկ իր բնակարանում ծառայողական ատրճանակով ինքնասպանություն է գործել Թուրքիայի Զինված ուժերի ենթասպա 37-ամյա Արզու Ու.-ն:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն` ինքնասպանության պատճառները պարզելու համար:
Նշենք, որ սա այս տարի թուրքական զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանության արդեն 5-րդ դեպքն է Թուրքիայի ԶՈՒ-ում:
Նշենք նաև, որ 2009թ. Թուրքիայում ինքնասպանություն է գործել հինգ բարձրաստիճան զինվորական, որոնք ուղղակի կամ անուղղակի կապեր են ունեցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ:

No comments:

Post a Comment