Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագին անդրադարձավ և շարունակում է անդրադառանալ թուրքական մամուլը: Ընդհանուր առմամբ, թուրքական ԶԼՄ-ների կողմից փորձ է արվում վառ գույներով ներկայացնել այն, ինչ տեղի ունեցավ երեկ Աղթամար կղզում:
Մասնավորապես, շեշտադրվում է «հայ և թուրք ժողովուրդների միջև եղբայրությունը», «թուրքական իշխանությունների հանդուրժողականությունը», «հակառակ պատարագը բոյկոտելու կոչերին` արարողությանը մեծ թվով հայերի մասնակցությունը», «ևս մեկ տաբուի վերացումը» և այն, որ նման բան առաջին անգամ տեղի է ունենում հենց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության օրոք:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ այսօր թուրքական «Ենի Չաղ» օրաթերթը, որն ունի ազգայնական ուղղվածություն, թեմայի առնչությամբ տպագրել է խայտառակ հոդված, որում նշում է, թե Վանա լճի Աղթամար կղզին ժամանակին հայտնի է եղել որպես «Թուրք կանանց բռնաբարության» կղզի:
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից վերակենդանացված Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին մեծ նշանակություն ունի այն հայերի թոռների համար, որոնք օկուպացիայի տարիներին առևանգում էին մուսուլման կանանց, բերում կղզի և պատվազուրկ անում նրանց: Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զենքով թուրքերի դեմ կռվող հայերը «Թուրք կանանց բռնաբարության կղզու» վերածեցին Աղթամարը, որի վրա էլ գտնվում է եկեղեցին»,- նշում է «Ենի Չաղը»:

No comments:
Post a Comment