Saturday, October 30, 2010

Ջո Բայդենն Աբդուլլահ Գյուլին շփոթել է Սերժ Սարգսյանի հե՞տ

Tert.am.29-10-2010- Արդեն երրորդ օրն է, ինչ թուրքական մամուլը ուշիուշով հետևում և վերլուծում է Youtube-ում հայտնված՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող հայտնի տեսանյութի շուրջ զարգացումները։ Այդ տեսանյութում Բայդենն ասում է, թե Հայաստանի նախագահը զանգահարել է իրեն և խնդրել ներկա փուլում ընթացք չտալ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Թուրքական Taraf օրաթերթը, այսօր վկայակոչելով Center for Armenian Remembrаnce-ի կայքը, տեղեկություն է տպագրել «Բայդենը ոչ թե հայ է ասել, այլ թուրք» վերնագրով, որում գրում է.
«Center for Armenian Remembrance–ն իր գլխավոր էջում կարմիր տառերով գրել է հետևյալը. «Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը «Թուրքիայի նախագահն է ինձ զանգահարել» ասելու փոխարեն ասել է՝ «Հայաստանի նախագահն է զանգահարել»»:
Նշենք, որ Center for Armenian Remembrance-ի կայքում իրոք գրված է.
JUST A THOUGHT
Perhaps VP Biden meant to say "The President of Turkey called me," instead of "The President of Armenia called me."
Հիշեցնենք, որ այդ տեսանյութին առաջինն արձագանքել էր թուրքական Hurriyet-ը` երկու հնարավոր տարբերակ առաջ քաշելով այդ տեսանյութի պատրաստման առնչությամբ: Նախ, ըստ թուրքական պարբերականի, ԱՄՆ փոխնախագահի այդ խոսքերը կարող են նշանակել, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում Ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունելու և նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում գործածելու է Ցեղասպանություն եզրույթը: Երկրորդ` այդ տեսանյութով, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դեմոկրատները նոյեմբերի 2-ին Սենատում և Ներկայացուցիչների պալատում կայանալիք ընտրություններում փորձում են փրկել իրենց վտանգված աթոռները:
Իսկ երեկ թուրքական պարբերականը հիշել էր Ջո Բայդենի` իր քաղաքական գործունեության ընթացքում թույլ տված որոշ սխալների և անտակտությունների մասին` ակնարկելով, որ Բայդենը կարող է ինչ-որ բան չփոթած լինի, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ազգանունը` նրան անվանելով «Բարաք Ամերիկա»:

No comments:

Post a Comment