«Լրագիր» 28-10-2010- Հոկտեմբերի 28-ին քաղաքագետ Իգոր Մուրադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի “մասնակցությամբ” հայտնի հոլովակին եւ Բայդենի արտահայտած այն մտքին, որ Սերժ Սարգսյանը զանգել է իրեն եւ խնդրել, որ ցեղասպանություն տերմինով ճնշում չբանեցնեն Թուրքիայի վրա, որպեսզի չխոչընդոտեն հայ-թուրքական գործընթացը:Իգոր Մուրադյանն ասել է, որ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի տարածած հերքումը ոչ թե հերքում է, այլ թերեւս իրադարձության մեկ այլ վարկած: Քաղաքագետի խոսքով, քաղաքական կյանքում ինչ տեղի է ունենում եւ ասվում է, պետք է մի քիչ այլ կերպ ընկալել: Նրա կարծիքով, ԱՄՆ փոխնախագահը ունի բավականաչափ ինֆորմացիոն ռեսուրսներ եւ նրա կողմից այստեղ սխալ չի կարող լինել:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը համարում է, որ ինչ ասել է Բայդենը, դա ոճական առումով միանգամայն հարիր է հայկական “վերնախավին”: Ըստ նրա, “այստեղ մտածում են, որ ինչ կարող են ասել տղերքով իրար մեջ, նույնը կարելի է փոխանցել այլ երկրի նախագահի կամ փոխնախագահի”:
Իգոր Մուրադյանն ասում է, որ առաջիկայում հավանաբար այդօրինակ այլ խոսքեր էլ դուրս կլողան ջրի երես, այդ թվում եւ մեր դեսպանատների գործունեության մասին:
No comments:
Post a Comment