Panorama.am.29-10-2010- «Ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա նախաձեռնություններով, փորձի լինել քաղաքականության սուբյեկտ և չմնա միշտ քաղաքականության օբյեկտ: Փոքր երկրներին վիճակված է լինել քաղաքականության օբյեկտ, բայց դա չի նշանակում, որ չի կարելի սուբյեկտ լինել: Հայաստանը պետք է փորձի դուրս գալու այս վիճակից: Իսկ դրա համար նախ պետք է ամրապնդի դիրքերը, քիչ խոսի խաղաղությունից, հանդես գա նախաձեռնություններով»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտություններ դոկտոր Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է նախ և առաջ հանդես գա մի նախաձեռնությամբ, ըստ որի` ճանաչվեն Անդրկովկասում առաջացած նոր պետությունները` Արցախ, Հարավային Օսիա, Աբխազիա:
«Վրաստանի նախագահը խոսել է Անդրկովկասում կոնֆեդերացիա ստեղծելու մասին: Այդ խոսակցությունները դեռ տաքանալու են, իսկ դա բացառապես Հայաստանի շահերից չի բխում, ընդհակառակը, եթե այս կոնցեպցիան իրականանա, Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանին էլ քարշ կտան: Այս պարագայում, եթե մենք գնանք երեք հանրապետությունով` չճանաչելով անկախացած մյուս հանրապետությունները, կստեղծվի երկուսը մեկի դեմ վիճակ, և մենք, ուզենք-չուզենք, շուռ ենք գալու դեպի Վրաստան և Վրաստանի համար վասալ ենք լինելու, քանի որ Ադրբեջանի հետ կոմպրոմիսների գնալու տարբերակ հազիվ թե լինի»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով, մերժելը հեշտ է, բայց այդ դեպքում պետք է հանդես գալ առաջարկով (տվյալ դեպքում` նման նախաձեռնությամբ), որը կբխի արևմտյան արժեքներից, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու համաշխարհային հանրության անվտանգության շահերից:

No comments:
Post a Comment