Saturday, October 30, 2010

Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայերին կանչում է բանակ

Tert.am.29-10-2010- Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես են եկել առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում:

No comments:

Post a Comment