Tert.am.29-10-2010- «ԼՂ հարցում Թուրքիան պետք է հանդես գա ոչ թե երկրորդական, այլ երրորդական կողմ: Առաջին հերթին մենք ցանկանում ենք տեսնել հայ-թուրքական սահմանը բաց՝ առանց նախապայմանների, իսկ երկրորդ հերթին՝ ԼՂ խնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հզոր Թուրքիա» կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը։Թուրք քաղաքական գործիչը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ կապված են լեզվական և կրոնական ընդհանրություններով, սակայն, ըստ նրա, ԼՂ խնդրի լուծման համար Թուրքիան պետք է օգնի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: «Մենք վստահ ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի այդ խնդրի լուծմանը»,- հավելեց թուրքական կուսակցության փոխնախագահը:
No comments:
Post a Comment