Saturday, October 30, 2010

Բեքլևիչն ու ընկերները հեռանում են

Tert.am.29-10-2010- «Հզոր Թուրքիա» կուսակցության պատվիրակությունը կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի գլխավորությամբ հեռանում է Հայաստանից։ Կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը Tert.am–ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք օդանավակայանի ճանապարհին են։
ՀՀ ԱԱԾ–ն նրանց նախազգուշացրել է, որ իրենց վարքագիծն անընդունելի է։ Այս մասին Tert.am–ին հաղորդեցին ԱԱԾ մամուլի ծառայությունում։ Թուրք գործիչներին ԱԱԾ–ում առաջարկել են լքել Հայաստանի տարածքը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում Բեքլևիչը կրկին հայտարարել էր, թե ընկերների հետ հատել է հայ–թուրքական սահմանը, ինչից հետո նրան հրավիրել էին ԱԱԾ պարզաբանումներ տալու։

No comments:

Post a Comment