Saturday, October 30, 2010

Թուրք գործիչ. ԼՂ հարցում Թուրքիան պետք է հանդես գա որպես երրորդական, այլ ոչ՝ երկրորդական կողմ

News.am. 29-10-2010- «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Թուրքիան պետք է հանդես գա որպես երրորդական, այլ ոչ՝ երկրորդական կողմ: Առաջին հերթին առանց նախապայմանների պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, իսկ հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պետք է լուծվի նաեւ ԼՂ խնդիրը»,- հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հզոր Թուրքիա» կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը։
Նա հավաստեց, որ Թուրքիան եւԱդրբեջանը միմյանց հետ կապված են լեզվական եւ կրոնական ընդհանրություններով։ «ԼՂ հարցում, սակայն, Թուրքիան պետք է օգնի երկուսին էլ՝ ե՜ւ Հայաստանին, ե՜ւ Ադրբեջանին»,- ասաց Օրսեքը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նպաստել խնդրի լուծմանը։

No comments:

Post a Comment