Saturday, October 30, 2010

Իրանը կօգնի Բոլիվիային խաղաղ միջուկային ծրագրերում

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Թեհրանը հաստատել է իր պատրաստակամությունը` օգնելու Լա-Պասին խաղաղ միջուկային ծրագրի զարգացման գործընթացում, հայտնում է ՌԲԿ.ռու-ն, մեջբերելով Associated Press-ը:
է.Մորալեսը չի մանրամասնել Բոլիվիայում ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծերի մասին, բայց ասել է, որ ԱԷԿ-ի կառուցումը և արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասի արտահանումը ցանկալի կլիներ:
Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 10-ին կվերադառնա միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, որոնց մասնակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան:

No comments:

Post a Comment