Saturday, October 30, 2010

Անկարան հուսով է, որ շուտով տեղաշարժեր կլինեն ղարաբաղյան հիմնախնդրում

Tert.am.29-10-2010- Թուրքիան հուսով է, որ շուտով լուրջ քայլեր կիրականացվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին, 1news.az-ի փոխանցմամբ, ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Թուրքիան հուսով է, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում, Հայաստանի և Ադրբեջանի միջև կձեռնարկվեն լուրջ քայլեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»,- ասել է թուրք դիվանագետը:
Անդրադառնալով օրեր առաջ Աստրախանում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպմանը` Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ թուրքական կողմն առայժմ տեղյակ չէ, թե այդ բանակցությունների ընթացքում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
«Ամեն դեպքում մենք աջակցում ենք ցանկացած շփման, որը կարող է կողմերին հանգեցնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել Քըլըչը:

No comments:

Post a Comment