«Boxingscene»-ի տարածած տեղեկատվության համաձայն` պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը և նույն քաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոն Յոննի Պերեսն իրենց մենամարտերը կանցկացնեն գերմրցաշարի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Լոս Անջելեսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ բռնցքամարտիկները ռինգ կմտնեն դեկտեմբերի 18-ին:Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանի մրցակիցն է լինելու Աբներ Մարեսը, իսկ Պերեսը մենամարտելու է Ջոզեֆ Ագբեկոյի հետ:
No comments:
Post a Comment