News.am. 2-11-2010- Ադրբեջանա-թուրքական համագործակցությունը պաշտպանական ոլորտում անընդհատ խորանում է: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյունելը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:Ալիեւը նոյեմբերի 2-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը, գրում է «ԱզերՓԱՋ»-ը:
Ալիեւն ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական կապերը հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում պաշտպանական: Նա վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունն էլ ավելի կխորանա:
Վեջդի Գյունելը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ողջունել է Ալիեւին եւ վստահություն հայտնել, որ հետագայում եւս երկու երկրների կապերը պաշտպանական ոլորտում կամարպնդվեն:
No comments:
Post a Comment