Tert.am. 4-11-2010- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂՀ հիմնսւխնդրին, ասել է, թե գոյություն ունի այն փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության։ «Ես համարում եմ, որ ինչ-որ փուլում ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը, ներառյալ Ադրբեջանը։ Պարզ է, որ մենք դեռևս դրան չենք հասել»։Նա խոսել է նաև Կոսովոյի նախադեպի մասին՝ ասելով, թե «չի կարելի մի հակամարտության լուծումը վերցնել և դնել մյուսի վրա, քանի որ ամեն հակամարտություն յուրահատուկ է»։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ և հայ-թուրքական գործընթացների հնարավոր կապին, դեսպանն ասել է, թե այդ գործընթացները չպետք է կապ ունենան իրար հետ։Thursday, November 4, 2010
«168 ժամ». ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց. Հայաստանում ԱՄՆ դեսպան
Tert.am. 4-11-2010- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂՀ հիմնսւխնդրին, ասել է, թե գոյություն ունի այն փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության։ «Ես համարում եմ, որ ինչ-որ փուլում ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը, ներառյալ Ադրբեջանը։ Պարզ է, որ մենք դեռևս դրան չենք հասել»։Նա խոսել է նաև Կոսովոյի նախադեպի մասին՝ ասելով, թե «չի կարելի մի հակամարտության լուծումը վերցնել և դնել մյուսի վրա, քանի որ ամեն հակամարտություն յուրահատուկ է»։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ և հայ-թուրքական գործընթացների հնարավոր կապին, դեսպանն ասել է, թե այդ գործընթացները չպետք է կապ ունենան իրար հետ։
No comments:
Post a Comment