Report.am. 4-11-2010- Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ բանակցություններում, եթե համապատասխան հրավեր լինի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովոյի իր գործընկերոջ հետ տված համատեղ մամլո ասուլիսում: Էրդողանը երկօրյա այցով Կոսովո է ժամանել երեկ: Հիշեցնենք, որ Կոսովոն հայտարարել էր իր անկախության մասին 2008-ին, եւ 69 պետություններ, այդ թվում եւ Թուրքիան, ճանաչել են այդ անկախությունը: Մինչդեռ Սերբիան հայտարարել է, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը:
No comments:
Post a Comment