News.am. 27-11-2010- Իրանը մինչեւ 20 տոկոս հարստացված ավելի քան 35 կգ ուրան է արտադրել։ Այս մասին հայտարարել է Իրանի Միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աqբար Սալեհին։Սալեհին նաեւ հայտնել է, որ Իրանում կարող են ամսական մինչեւ 3 կգ բարձր հարստացված ուրան արտադրել։
«Եթե պետք լինի, մենք կարող ենք շաբաթական մինչեւ 5 կգ բարձր հարստացված ուրան արտադրել, սակայն առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա։
Անցած շաբաթվա վերջին Սալեհին հայտնել էր մինչեւ 20 տոկոս հարստացված 30 կգ ուրանի արտադրության մասին։ Օգոստոսի ավարտին նա ասել էր, որ Իրանն ունի 25 կգ բարձր հարստացված ուրանային վառելիք։

No comments:
Post a Comment