Panorama.am. 27-11-2010- Ավելի քան 20 տարվա հետազոտությունների արդյունքում ավստրալիական ինստիտուտներից մեկի գիտնականները պարզել են, թե որ գույնի ավտոմեքենաներն են հաճախ վթարի ենթարկվում: Ըստ Mignews-ի հրապարակման, ընդհանուր առմամբ մասնագետները հետաքննել են 850 000 տարբեր վթարներ: Արդյունքում, համալսարանի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ճանապարհային պատահարների պատճառ ավելի հաճախ դառնում են սև գույնի մեքենաները: Ցերեկվա ժամերին այդ մեքենաները 12 տոկոսով ավելի են պատահարի ենթարկվում, քան մյուսները, իսկ գիշերվա ժամերին այն հասնում է 47 տոկոսի:Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են մոխրագույն և արծաթագույն մեքենաները: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են կարմիր և կապույտ ավտոմեքենաները: Այս դեպքում, ամենաանվտանգ գույնը համարվում է նարնջագույնը: Ի տարբերություն այլ գույների, նարնջագույն ավտոմեքենաները ավտոտրանսպորտային պատահարների ցանկում ավելի քիչ են ընդգրկվում:
No comments:
Post a Comment