«Ամենաաղքատները չէ, որ թողնում են երկիրը: Ընդհակառակը՝ այն մարդիկ, ովքեր բարեկեցության ինչ- որ մակարդակի հասել են այստեղ, ովքեր բարեկեցության համը զգացել են»:
Այդուհանդերձ՝ հոգեբանը կարծում է, որ հայերն ամենեւին էլ ներքուստ հակված չեն թողնելու երկիրը: Նա համոզված է` հայերը կարող են համակերպվել նույնիսկ սոցիալական վատ պայմաններին, միայն թե մեր երկրում նրանք հոգեպես իրենց լավ զգան ու արդարության զգացողություն ունենան: Իսկ մեր երկրում առկա արատավոր երեւույթներից հիասթափված՝ նրանք, ի վերջո, հարմարվում ու իրենց կյանքը շարունակում են այլ երկրում:
No comments:
Post a Comment