Tuesday, November 2, 2010

Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Բաքու

News.am. 2-11-2010- Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Իրանի նախագահի Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մոհամեդ Մեհդի Ախունդզադեն ժամանել է Բաքու:
Նպատակը հինգ մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը մասնակցելն է, հաղորդում է Trend-ը:
Այս հանդիպումը նախորդում է նոյեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Կասպյան երկրները 2003թ. նոյեմբերին ստորագրել են Կասպոց ծովի միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան:

No comments:

Post a Comment