Թուրքիայում անցկացվող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը` 3:1 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Պարտիան հաղթանակով ավարտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Դավիթ Շահինյանը: Պարտվեց Ռոբերտ Աղասարյանը:Հայաստանը հինգ տուրերում տարած հինգ հաղթանակով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր է հետ Թուրքիայի հավաքականը:
No comments:
Post a Comment