Monday, November 29, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ 9 ԳՈՐԾԱԿԱԼ

«Լրագիր» 29.11.2010- Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, եւ բոլորն էլ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման: Այս մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիեւը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը եւ Ալեքսանդր Գասպարյանը, Գեւորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը եւ ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված), ասվում է հաղորդագրության մեջ:

No comments:

Post a Comment