Tert.am. 29-11-2010- Անկախացման տարիներից ի վեր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում զենքի և զինամթերքի արտահանման հսկողության համակարգին մշտապես առաջադրվել են առավել խիստ պահանջներ: Չի արձանագրվել գեթ մի դեպք, երբ մեր երկրից արտահանվի զենք և զինամթերք` խախտելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կիրառված պատժամիջոցները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Wikileaks կայքի հրապարակած հազարավոր գաղտնի փաստաթղերին, որոնց մեջ հիշատակում կա նաև միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանից դեպի Իրան զենքի արտահանման և Իրանում դրա օգտագործման վերաբերյալ:
Ըստ Ջամալյանի՝ ոլորտի օրենսդրական կարգավորումը պարբերաբար վերանայվում է` նպատակ ունենալով ստեղծել արտահանման հսկողությանն առնչվող խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ: «Օրենսդրական բարեփոխումների և արտահանման հսկողության հարցերի շուրջ Հայաստանը մշտապես սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի, գործընկեր այլ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ, որի նպատակ ուներ նաև ստանալ նշված երկրների և կառույցների փորձագետների աջակցությունը ՀՀ համապատասխան գերատեսչությունների կողմից մշակված օրենսդրական ակտերի փորձաքննության հարցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից արտահանված ռազմական նշանակության արտադրանքը ներմուծող երկրից այլ երկրներ արտահանելուն, ապա այս ուղղությամբ Հայաստանում ևս կիրառվում է միջազգային լավագույն փորձը»,– նշեց Ջամալյանը։
No comments:
Post a Comment