Saturday, November 20, 2010

Թուրքերն ուրախությամբ հայտարարում են, թե իբր «սրվել են Սարկոզիի և Դեվեջյանի հարաբերությունները»

HayNews.am. 20-11-2010- Թուրքական մամուլը մեծ խանդավառությամբ նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և հայազգի խորհրդարանական Պատրիկ Դևեջյանի հարաբերությունները լարված բնույթ են ստացել:
Մասնավորապես, Dogan գործակալության հաղորդմամբ՝ Դևեջյանը Սարկոզիին մեղադրել է UMP կուսակցության ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու մեջ: Ըստ թուրքական գործակալության՝ Դևեջյանը նշել է, որ Սարկոզին մեկ առ մեկ զանգել է UMP կուսակցության ներկայացուցիչներին և պահանջնել, որպեսզի իրեն ձայն չտան առաջիկա ընտրություններում:
Վերջում թուրքական թերթը հավելում է, որ Ֆրանսիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը հանդիսացող Դևեջյանը, ով եղել է է ՀԱՀԳԲ-ի (ASALA) անդամների փաստաբանը, «հազարավոր եվրոներ է ուղարկում Հայաստան՝ որպես օգնություն»:
Նկատենք, սակայն, որ թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկատվությունը տպագրելիս «հղում են արել» միայն սեփական աղբյուրներին, իսկ ֆրանսիական մամուլում նմանատիպ նորություններ չկան:

No comments:

Post a Comment