Saturday, November 20, 2010

Պատգամավոր. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս երբեք չի լինելու

Aysor.am. 20-11-2010- Աստանայում սպասվող ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս կընդունի, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, թեև հետագայում նորից կփորձի հրաժարվել դրանից, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Նա կրկին կընդունի միջազգային իրավունքի բոլոր այն նորմերը, որոնց հիման վրա պետք է լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը` ազգերի ինքնոշում, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականության սկզբունք: Սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ կապ չունի կարգավորման հետ: Լեռնային Ղարաբաղը երբևէ անկախ Ադրբեջանի տարածի մաս չի կազմել և չի կազմելու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծոծրակը կտեսնի, Լեռնային Ղարաբաղը իր կազմում երբեք չի տեսնի»,-հայտարարեց Գ.Մելիքյանը:

Խոսելով եռակողմ կամ երկկողմ հանդիպումներից առաջ և հետո ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ սադրանքների մասին, պատգամավորը նկատեց, որ սադրանքների թիվը Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո խիստ նվազել է:

«Կարծում եմ, որ այդ նվազման տենդենցը ևս կշարունակվի և չեմ կարծում, որ Արցախում վերջին զորավարժություններից հետո սադրանքները սպասելի են: Այն, ինչ զորավարժությունների ժամանակ տեսավ Ադրբեջանի հանրությունը, կարծում եմ, որ դաս կլինի»,- ասաց բանախոսը:

Aysor.am-ի թղթակցի խնդրանքով պարզաբանելով Մոսկվա կատարած այցից հետո ՀՀ նախագահի կողմից արված հայտարարութունը, թե նա վերադառնում է Երևան «ավելի վստահ», Գագիկ Մելիքյանն ասաց, որ «դրա վառ ապացույցն է ավելի կոշտ դիվանագիտական քաղաքականությունը»:

No comments:

Post a Comment