Monday, November 8, 2010

Անկարայի դատախազությունը հրաժարվել է ուսումնասիրել Թուրքիայի նախկին նախագահի դեմ ներկայացրած հայցը

News.am. 8-11-2010- Անկարայի գլխավոր դատախազությունը իր լիազորություններից դուրս է համարել քննել 1980-ի ռազմական հեղաշրջման հեղինակ, Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի դեմ մի շարք իրավաբանական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած դատական հայցը։
Firat գործակության փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազության հատուկ գործերի գծով դատախազ Համզա Քելեշը հայցը ուղարկել է վճռաբեկ ատյան։
Եթե վճռաբեկ ատյանի կողմից որոշում կայացվի դատական գործընթաց սկսել, 1980-ի հեղաշրջման հեղինակ Քենան Էվրենը եւ մյուս գեներալները կդատվեն Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից հատուկ ստեղծվելիք հանձնաժողովի կողմից։
Նշենք, որ Թուրքիայի փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս դատական գործընթաց սկսել 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ։

No comments:

Post a Comment