Wednesday, November 3, 2010

Բոքսերն ու Մանչինը զրկեցին հանրապետականներին մեծամասնություն կազմելու հույսից

Tert.am. 3-11-2010- ԱՄՆ-ում հանրապետականները դեմոկրատներից «խլեցին» Իլինոյս և Փենսիլվանիա նահանագներից սենատորների տեղերը, սակայն Կալիֆոռնիայում և Արևմտյան Վիրջինիայում հանրապետականները պարտվեցին, ինչն էլ փաստորեն նրանց զրկում է Սենատում մեծամասնություն կազմելու հույսից։
Այս մասին հայտնում է АВС-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական տվյալները։
Ներկա դրությամբ, փաստորեն, հանրապետակները դեմոկրատներից «խլել» են 6 տեղ Սենատում՝ Հյուսիսային Դակոտա, Արկանզաս, Ինդիանա, Վիսկոնսին, Փենսիլվանիա, ինչպես նաև Իլինոյս նահանգներում։
Դեմոկրատ թեկնածուներ Բարբարա Բոքսերի իշխող դիրքերը Կալիֆոռնիայում և Ջոզեֆ Մանչինի դիրքերը Արևմտյան Վիրջինիայում հանրապետականներին զրկեցին Սենատում մեծամասնություն կազմելու հնարավորությունից։
Մեծամասնություն կազմելու համար հանրապետականները պետք է դեմոկրատներից «վերցնեին» 10 նահանգ։
Այդուհանդերձ, հանրապետականներին, ըստ ԶԼՄ–ների, կհաջողվի հսկողություն ստանալ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։

No comments:

Post a Comment