Wednesday, November 3, 2010

ՀՈՒՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸՙ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ, 03-11-2010 - Հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան հանդիսություններով նշում էր երկրում հանրապետական կարգերի հաստատման 87-րդ ամյակը, Էգեյան կղզիներից Իմրոզում (Գյոքչեադա) անհայտ անձինք ներխուժում են հունական գերեզմանոց, ջարդուխուրդ անելով 78 գերեզմանաքար: Մինչ թուրքական իրավապահ մարմինների աշխատակիցները ուղեւորվում են Իմրոզ կղզի, տեղում ծանոթանալով միջադեպի մանրամասներին, կենտրոնակայան Աթենքում գտնվող «Իմրոզցիների միությունը» հաղորդագրությամբ դատապարտում է տապանաքարերը ջարդելով հունական 78 գերեզման ավերելու այս ստոր արարքը եւ թուրքական իշխանություններից պահանջում պատասխանատուների հայտնաբերումն ու պատժումը:
Հաջորդ օրը հունական գերեզմանոցի վրա կատարված հարձակումը դատապարտում է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը եւ հավաստիացնում, որ Իմրոզի մետրոպոլիտի դիմումին համապատասխան, դատախազությունը իսկույն ձեռնամուխ է եղել գործի հետաքննությանը, իսկ իրավապահ մարմինները իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի կանխեն միջադեպի կրկնությունը:

No comments:

Post a Comment