News.am. 15-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բանգլադեշ կատարած այցի ընթացքում մասնակցել է տեղի թուրքական դպրոցի սաների կազմակերպած միջոցառմանը եւ չի կարողացել թաքցնել հուզմունքն ու արտասուքը։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դպրոցի սաները թուրքական պատվիրակությանը դիմավորել են ծաղիկներով։ Այնուհետ, դպրոցի այգում կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում բանգլադեշցի աշակերտները կատարել են թուրքերեն երգեր եւ արտասանել բանաստեղծություններ։
Աշակերտները ունեին նաեւ անակնկալ։ Դահլիճի պատին ցուցադրվել է Նեջիփ Ֆազիլի «Իմ Ստամբուլ» բանաստեղծությունը՝ Էրդողանի կատարմամբ։ Այդ ընթացքում վարչապետ Էրդողանը, կինը՝ Էմինե Էրդողանը խիստ ազդվել են տեսածից եւ չեն թաքցրել իրենց հուզմունքն ու արցունքները։
No comments:
Post a Comment