7Or.am. 15-11-2010- Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե Հայաստանը չունի համապատասխան միջոցներ զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար, և թե իրբ դրանք «մանկական խաղեր» են ու «կեղծ»:Նոյեմբերի 1-ին մեկնարկած հրետանու ու ծանր ռազմատեխնիկայի մասնակցությամբ Արցախի ԶՈՒ երկշաբաթյա լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունեցել Ակնայում (նախկին Աղդամ)' Ադրբեջանի ԶՈՒ դիրքերից ոչ հեռու:
Ամենայն հավանականությամբ, հայկական զինուժի հրետանային կրակոցների ու զրահատեխնիկայի շարժիչների լսելի ձայնը վախեցրել է Սաբիրօղլուն, որն էլ, որպես ենթագիտակցական պաշտպանական ռեակցիա, անհեթեթ հայտարարություն է արել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի նման վարքագիծը հոգեբանական անոմալիայի հետևանք է և որևէ այլ բացատրության ենթական չէ:
Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական
No comments:
Post a Comment