Saturday, November 20, 2010

Հայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Լոնդոնում կազմակերպել է բարեգործական համերգ

Գայ Ֆոքնի օրը բարձրաճաշակ երեկոն հուզեց մեր սրտերը

Երեւան, 19 նոյեմբերի, 2010 թ.: Նոյեմբերի 6-ին, Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը բարեգործական համերգ է կազմակերպել Լոնդոնի Սմիթ հրապարակում գտնվող Սուրբ Հովհաննես համերգասրահում: Այս սքանչելի հուզական համերգով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տարեդարձին Մեծ Բրիտանիայի տեղական մարմինն իր մասնակցությունն է բերում Հեռուստամարաթոնին: Երեկոյի ընթացքում իրենց բարձրակարգ կատարումներով հանդես եկան Հայաստանից մի խումբ երիտասարդ երաժիշտներ, ովքեր կարող են հավակնել նույն բեմում հանդես գալու աշխարհահռչակ երաժիշտների հետ:

Ծրագիրը հագեցած էր. ներկայացված էին թե համաշխարհային երաժշտության նմուշներ եւ թե հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ: Մեներգիչները` Նինա Մինասյանը, Ռիմա Խաչատրյանը, Արսեն Ստեփանյանը, Սերյոժա Ստեփանյանը եւ գործիքային կատարողները( սաքսոֆոնահար եւ ֆլեյտահար)` Դավիթ Մելքոնյանն ու Լյուդվիգ Հայրապետյանը, հանդես եկան տարբեր ժանրերում` Պիացոլայից մինչեւ Տիգրանյան: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց հայ երաժիշտների բարձրակարգ կատարումները: Միջոցառումը վարում էր Մարիամ Շահինյանը, իսկ դաշնամուրով նվագակցում էր Էլլա Մելիք-Հուսյանը:

ՙՅուրաքանչյուր համերգային կատարում այնքան է գրավում հանդիսատեսին, որ դժվար է պատկերացնել, թե հաջորդ տարի ինչ նոր բացահայտումներով է Հիմնադրամի տեղական մարմինը հիացնելու նրան, բայց, այնուամենայնիվ, դա հաջողվում է: Ներկաները դեռ երկար կհիշեն այս անմոռաց երեկոն՚,- ասում է Հիմնադրամի Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին:

Յուրաքանչյուր տարի կազմակերպվող բարեգործական համերգների միջոցով Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը ոչ միայն աջակցում է տաղանդաշատ հայ երիտասարդներին, այլեւ ստացված հասույթով հոգում Հայաստանի եւ Արցախի դպրոցահասակ երեխաների կարիքներին:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

No comments:

Post a Comment