Saturday, November 20, 2010

Չինացիները սկսել են իրենց արտադրանքի վրա գրել Made in Turkey

News.am. 20-11-2010- Միջին Արեւելքում Թուրքիայի նկատմամբ ավելացող սերը հաշվի են առել ուշադիր եւ խորամանկ արտադրողները։ Մասնավորապես, մի շարք չինական արտադրողներ սկսել են իրենց արտադրանքի վրա գրել՝ Made in Turkey:
Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Դավոսում Թուրքիայի վարչապետի հայտարարություններից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում ավելացել է հետաքրքրությունը Թուրքիայի եւ թուրքական ապրանքների նկատմամբ:
Թուրքիայի Hazir Giyim տրիկոտաժագործների ֆեդերացիայի նախագահ Նեդիմ Օրունը նշել է, թե թուրքական գործոնը հաշվի առնելով, չինական արտադրողները Մերձավոր Արեւելքի երկրների շուկայում վաճառվող իրենց արտադրանքի վրա նշում են, թե այն թուրքական է: «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում։ Ես Սիրիայում իմ աչքով եմ տեսել կեղծ արտադրանքը, որի վրա գրված էր՝ Made in Turkey»,- նշել է Նեդիմ Օրունը:

No comments:

Post a Comment