Wednesday, November 17, 2010

Ահմադինեժադը Ղարաբաղյան հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների, արդարության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Տարածաշրջանի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության եւ բարեկամության մեջ: Մենք հարեւաններ ենք: Այդպես է ստացվել աշխարհագրորեն եւ պատմականորեն: Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրները արդար եւ բարեկամաբար, բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումը»,- նշել է Ահմադինեժադը:

No comments:

Post a Comment