Հայտնի պատմական փաստ է. երբ Նիկոլայ Երկրորդը խնդրեց իր վարչապետ Պյոտր Ստոլիպինին հակիրճ զեկուցել իրավիճակը երկրում, վարչապետը պատասխանեց մեկ բառով. «Գողանում են»։ Թե վարչապետին (1911-ին), թե ցարին (1918-ին) հեղափոխականները գնդակահարեցին. բայց դրանից, ինչպես հետո պարզվեց, գողությունը չպակասեց։ Անցել է մոտ մեկ դար, սակայն նախկին ոուսական կայսրության տարածքում նույն խնդիրը դրված է նույն սրությամբ։ Պատահակա՞ն է արդյոք. այն երկրները, որոնք դուրս են եկել այդ կայսրության կազմից (ոչ թե ձևականորեն, ինչպես մենք, այլ նաև՝ հոգեբանորեն), այդ երկրներում ձևավորվել է կամ կամաց-կամաց ձևավորվում է հարգալից վերաբերմունք օրենքի նկատմամբ։
Խոսքը, մասնավորապես, Վրաստանի մասին է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանցի միջին և նույնիսկ խոշոր գործարարները, աոաջին հերթին՝ արտադրողները, իրենց բիզնեսը աստիճանաբար տեղափոխում են հարևան երկիր։ Սեր թերթին երեկ հարցազրույց տված գյումրեցի գործարար Մուշեղ Մինասյանը, որը ոչ միայն իր բիզնեսը, այլև իր ընտանիքն է տեղափոխում Վրաստան, իր քայլը հիմնավորում է բազմաթիվ փաստարկներով, խոսքը մաքսային և հարկային բարենպաստ օրենքների, այդ և մնացած պետական մարմիններում կոռուպցիայի բացակայության, ներմուծողների՝ տնտեսության վրա ապօրինի ազդեցության բացառման, արտադրական միջին բիզնեսին տրվող երկարաժամկետ ու ցածր տոկոսներով վարկերի, մենաշնորհների դեմ իրական պայքարի և շատ-շատ այլ բաների մասին է։ Իսկ գլխավոր եզրակացությունը, որն անում է գործարարը, հետևյալն է. «Վրաստանն այսօր օրենքի երկիր է»։
Մարդիկ, որոնք կարող են Հայաստանում ինչ-որ բան ստեղծել, թեկուզ 10 հոգանոց աշխատատեղ ունեցող արտադրություն, գնում են երկրից ոչ թե այն պատճառով, որ սոված են և չեն կարողանում գլուխները պահել, այլ՝ որովհետև (եթե մոդայիկ բառ օգտագործենք) զզվել են ապօրինություններից, կոռուպցիայից և հովանավորչությունից։ Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ հստակ ու միանշանակ լինի, ոչ թե «խոսելու վրա», ուզում են շարժվել օրենքներով, ոչ թե «նպատակահարմարությամբ», ինչպես որ դա միշտ ընդունված էր ռուսական կայսրությունում։
Հաճախակի կարելի է լսել, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գողանում, որովհետև նրանց աշխատավարձը տալիս են ամերիկացիները։ Դե, իսկ եթե բարձրաստիճանները չեն գողանում, «ցածրաստիճանները» դրա հնարավորությունը չունեն։ Դա թեև ոչ միակ, բայց կոռուպցիան կանխարգելելու նախապայմաններից մեկն է։ Կարծում եմ՝ եթե գործը դրան հասնի, մենք էլ (մեր պետությունը նկատի ունեմ) առանց որևէ ամերիկացիների կարող ենք մեր պաշտոնյաներին այնպիսի աշխատավարձ տալ, որ նրանց «աչքը դուրսը չմնա»։ Բայց օրենքի երկիր դառնալու համար դա դեռևս քիչ է։

No comments:
Post a Comment