«ԱԶԳ», 06-11-2010- Խոսքը Կիպրոսի հյուսիսային թուրքական հատվածում գտնվող հունական Անդրեաս առաքյալի վանքի մասին է: Օրերս, ինչպես նոյեմբերի 2-ին նշել է թուրքական NTV-ն, Կիպրոսի թուրքական վակուֆների վարչությունը վանքի նորոգման համար պատրաստվել է մրցույթ հայտարարել, որին էլ հակազդեցությամբ արձագանքել է արքեպիսկոպոս Խրիսոստոմոսը : Նա ասել է. «Վանքը պատկանում է հույն ուղղափառ եկեղեցուն, հետեւաբար վերականգնելու իրավունքը պետք է մերը լինի: Լավ էՙ վանքը քանդվի, քան նորոգվի թուրքական վակուֆների վարչության կողմից»:
Արք. Խրիսոստոմոսը միաժամանակ նշել է, որ վանքի վերականգնումը համատեղ ջանքերով նախաձեռնել են ՄԱԿ-ն ու Կիպրոսում ԱՄՆ-ի դեսպանատունը, ուստի հույն ուղղափառ եկեղեցին չի կարող հաշվի նստել թուրքական վակուֆների վարչության հետ, այդ իսկ պատճառով էլ մերժել է վերջինի հանդիպման պահանջը:

No comments:
Post a Comment