Tert.am. 28-11-2010- Հելսինկիում կայացավ բռնքամարտի շոու, որի հիմնական մեխը Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակներում կայացած WBC վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտն էր երկրորդ միջին քաշային կարգում՝ Կառլ Ֆրոչի ու միջին քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի միջև։Մենամարտի սկիզբն ընթացավ ոչ այնքան բարձր տեմպով և զգացվում էր, որ երկուսն էլ ձգտում են առավել ուշադիր լինել պաշտպանությունում։ Ֆրոչը ավելի ակտիվ էր գործում, աշխատելով գլխին հարվածները շաղախելով մարմնին հետևած հարվածներով, սակայն Աբրահամը լավ էր պաշտպանվում ու գրեթե հարվածներ բաց չթողելով։
5-րդ ռաունդից սկսած բռնցքամարտիկների գործողությունները ռինգում սկսեցին ավելի ակտիվ լինել. Աբրահամը ավելի շատ էր գրոհում ու ավելի քիչ էր աշխատում պաշտպանությունում։ Այդուամենայնիվ, թե՛ Ֆրոչը ու թե՛ Աբրահամը քիչ էին հարվածներ բաց թողում, սակայն ակնհայտ դարձավ, որ Ֆրոչի համար այս մենամարտը ավելի լավ է ընթանում։ Աբրահամը թույլ էր տալիս վերջինիս աշխատել հանգիստ, և Ֆրոչը սկսեց միավորներ վաստակել։ 12-րդ ռաունդի սկզբում Աբրահամը փորձեց մենամարտն ավարտել նոկաուտով, սակայն Ֆրոչը դիմացավ նաև այս գրոհների տարափին ու հանգիստ ավարտեց մենամարտը ։
12 ռաունդների արդյունքում Ֆրոչը հաղթեց մեծ առավելությամբ` 119:109, 120:108, 120:108 հաշվով:
No comments:
Post a Comment