HayNews.am. 29-11-2010- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կտրուկ փոփոխություններ մտցնել երկրի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության կառավարման ձևում:Էրդողանի որոշմամբ՝ Գլխավոր շտաբին փոխարինելու է Պաշտպանության նախարարության շտաբը: Այս մասին հայտնում է թուրքական Taraf պարբերականը, որը հայտնի է իր համարձակն հոդվածներով, ինչպես նաև ներկայիս վարչակազմի պաշտպանությամբ:
Նախագիծը ներկայումս հասարակությունից խիստ գաղտնի է պահվում, սակայն նոր կառույցի հետ կապված աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և որոշակի արդյունքներ են գրանցվել:
Նոր ստեղծվելիք Պաշտպանության նախարարության շտաբն ամբողջովին ենթարկվելու է պաշտպանության նախարարին: (Ներկայումս Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շատ քիչ կախում ունի երկրի պաշտպանության նախարարից): Պաշտպանության նախարարն էլ ամբողջովին կենթարկվի վարչապետին, ինչը նշանակում է, որ Էրդողանը լիակատար իշխանություն կունենա բանակի նկատմամբ: Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության նախարարության շտաբը կտեղակայվեն մի շենքում, ինչպես Պենտագոնի դեպքում է:

No comments:
Post a Comment