Panorama.am. 29-11-2010- Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է, որ Հիրքանի անտառները գրանցի իր անվանը, սակայն մենք դա թույլ չենք տա: Այդ անտառները պետք է գրանցվեն Իրանի բնության ժառանգության ֆոնդին:Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի հյուսիսային Գորգան քաղաքում բնապահպանական միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի Հյուսիսային անտառների կազմակերպության ներկայացուցիչ Ալի Օսաթ Մոնթազերին:
«Ադրբեջանը մոտ 23 հազար հեկտար անտառներից Հիրքան բնակավայրում ունի Հիրքանի տեսակի անտառներ: Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Իրանի հյուսիսային Հիրքանի անտառները գրանցվեն Ադրբեջանի անվանը: Մենք դա թույլ չտվեցինք և այդ անտառները պետք է գրանցվեն Իրանի բնության ժառանգության ֆոնդին»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Ալի Օսաթ Մոնթազերին նշել է. «Արդյունաբերության զարգացմամբ` Հիրքան շրջանից մեծաքանակ անտառներ հատվեցին, այնպիսի ծառատեսակներ, ինչպիսին կաղնին է, կտրեցին և տարան Ֆրանսիա: Դա անփոխարինելի վնաս պատճառեց երկրի հյուսիսային անտառային ֆոնդին»:

No comments:
Post a Comment