Monday, November 29, 2010

ԻՐԱՆԸ ՓԱՓԿՈ՞ՒՄ Է C-300-ԻՑ ՀԵՏՈ

«Լրագիր» 29.11.2010- Մոսկվայում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել է, որ Թեհրանը մտդիր չէ Մոսկվայի հետ հարաբերությունը փչացնել C 300 զենիթային կայանների պատճառով: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը: Խոսքն այն կայանների մասին է, որոնք Ռուսաստանը հրաժարվեց վաճառել Իրանին, հետ կանգնելով նախնական պայմանավորվածությունից եւ կնքված պայմանագրից: “Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեկ պայմանագրից առավել կարեւոր են, եւ կարեւոր են, քան այդ կայանները, որոնք չի կարելի ասել, թե մեզ կենսականորեն անհրաժեշտ են: Դա մեր կառավարության դիրքորոշումն է”, հայտարարել է Իրանի դեսպանը:
“Միեւնույն ժամանակ, իրանական հասարակայնությունը ուրախ չէ, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները”, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:
Իրանի դիրքորոշման մեջ այդ փոփոխությունը ուշագրավ է, քանի որ երբ Ռուսաստանը նոր էր հրաժարվել C 300 կայանների վաճառքից, Իրանը դրան բավական սուր էր արձագանքում եւ նույնիսկ սպառնում էր Ռուսաստանը ներառել Իրանի ոչ բարեկամ պետությունների շարքում: Սակայն այժմ պաշտոնական Թեհրանը թերեւս որոշել է վերանայել իր մոտեցումն այն բանից հետո, երբ տեսնում է, որ Ռուսաստանն այդուհանդերձ փորձում է անվտանգության ընդհանուր շրջանակի մասին համաձայնության հասնել Արեւմուտքի հետ: Դա թերեւս մտահոգում է Իրանին, եւ այդ երկիրը գիտակցում է, որ Ռուսաստանի հանդեպ շանտաժային դիրքորոշումը չի տալիս ցանկալի արդյունք:

No comments:

Post a Comment