7Or.am. 19-11-2010- Այսօր «Հենարան» ակումբում տեղի է ունեցել «ՀՀ ազգային հերոսներ։ Արցախի հերոսներ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ Ավագ Հարությունյանը նշել է, որ այն նախ և առաջ ճանաչողական, ռազմահայրենասիրական, քարոզչական կարևոր նշանակություն ունի։«Հայ իրականության մեջ առաջին անգամ է հրատարակվում նման գիրք, որտեղ զետեղված են ՀՀ ազգային 15 հերոսների և Արցախի 20 հերոսների կենսագրական տվյալները»,– հայտարարել է Հարությունյանը։
Գրքի հրատարակումը նպատակ է հետապնդել պատասխան տալու Ադրբեջանի կողմից ՀՀ բանակի հասցեին հնչող հոխորտանքներին։ Աշխատության խմբագիր Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այն կթարգմանվի նաև պարսկերեն։
No comments:
Post a Comment