Saturday, November 20, 2010

Գյուլ. «Թուրքիան հակահրթիռային պաշտպանության հարցում կգործի սկզբունքայնորեն»

Diplomat.am. 19-11-2010- Թուրքիայի նախագահն արտահայտվել է հակահրթիռային պաշտպանություն ստեղծելու վերաբերյալ: «Թուրքիան հակահրթիռային պաշտպանության հարցում կգործի սկզբունքայնորեն», -այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նրա խոսքերով, Թուրքիան կպնդի, որ այդ ծրագիրը ոչ մի սպառնալիք չներկայացնի ուրիշ երկրների: «ՆԱՏՕ-ն դա պաշտպանական միավորում է, որը սպառնալից բնույթ չի կրում», -ասել է Գյուլը:
«Մենք սպասում ենք, որ մեր պահանջները հաշվի կառնվեն: Մենք չենք համաձայնվի, որ ինչ-որ երկիր սպառնալիքի տակ գտնվի», -նշել է Գյուլը:

No comments:

Post a Comment