Friday, November 19, 2010

Ադրբեջանում ալկոհոլի նկատմամբ սերն ավելանում է

News.am. 18-11-2010- Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալով Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ, որոշակի աճ է գրանցել ալկոհոլի օգտագործումը։ Տարածաշրջանում ոգելից խմիչքների ցուցանիշի աճին հիմնականում նպաստել են ադրբեջանցիները։ Ադրբեջանը հայտնվել է թունդ ոգելից խմիչք օգտագործող երկրների առաջին 20 երկրների շարքում։ Պաշտոնական տվյալներով, այդ երկրում մեկ անձը տարվա ընթացքում 7 լիտր թունդ ալկոհոլային խմիչք է ընդունում։ «Լավագույն» 20 երկրների շարքում տարածաշրջանի այլ պետություն չի ընդգրկվել։
ԱՀԿ-ի 1994 թվականի տվյալներով, Ադրբեջանի չափահաս բնակչության 24 տոկոսը ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործել, այդ թվում՝ 12 տոկոս տղամարդիկ, եւ 36 տոկոս կանայք։ ԱՀԿ-ն Հայաստանի համար նույն ցուցանիշն է ներկայացրել։
Սակայն արդեն 2004 թվականին, Ադրբեջանը հայտնվել է թունդ ոգելից խմիչքների հաճախակի եւ մեծ քանակի օգտագործմամբ հայտնի Ռուսաստանի, Մոլդովայի, Սլովակիայի ու Չեխիայի կողքին։
Նշենք, որ ալկոհոլիզմը հիվանդություն է, ինչի հետեւանքով մարդը, որպես անձ անկում է ապրում։ Առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում անբուժելի լյարդի ցիրոզ եւ ալկոհոլիզմի հետեւանքով առաջացող բազմաթիվ քաղցկեղներ։ Ալկոհոլիզմը բնորոշվում է, որպես ալկոհոլային (հատկապես թունդ ալկոհոլային) միջոցներից ֆիզիկական եւ հոգեկան կախվածություն։

No comments:

Post a Comment