Saturday, November 20, 2010

ԻՆՉՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ԼԻՍԱԲՈՆ

Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտան¬գության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:
Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձևերի հետևողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` Հայաստանը վերջին տարիներին նաև նման զորավարժու¬թյուններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապե¬տության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսևորումներից է:
Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչ¬ներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտու¬թյուն¬ների լուծման ընդհան¬րական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժո¬ղովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոն¬ֆլիկտ¬ների լուծման նախկին ընդհան¬րացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամար¬տության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա:

Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության Նախագա¬հը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաս¬տանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Արմեն Արզումանյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

No comments:

Post a Comment