Panorama.am. 3-11-2010- Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցելով սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 36-րդ լիագումար նիստին, հայտարարել է, որ Անկարան մեծապես կարևորում է սևծովյան գոտին և «հարևանների հետ զրո խնդիր» արտաքին քաղաքական մարտավարությունը: Արընչը նշել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սևծովյան տնտեսական համագործակցության երկրների հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակի հասցնելու հարցում:«Թուրքիայի մոտ հարևան Հայաստանի հետ էլ առկա խնդիրները լուծմանը և հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Ցանկանում եմ նշել, որ մենք հաստատակամ ենք այդ հարցը լուծելու գործում, ինչը խաղաղություն և կայանություն կբերի ամբողջ կովկասյան տարածաշրջանին»,- ըստ թուրքական «Zaman» պարբերականի` ասել է Բյուլենթ Արընչը:
No comments:
Post a Comment