Monday, November 29, 2010

Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը ծնունդով հայաստանցի է

Aysor.am. 29-11-2010- Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի նախկին խոսնակը վերընտրվել է իր պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նորընտիր խորհրդարանի նախագահի տեղակալները ևս չեն փոխվել:
Նշենք, որ Ադրբեջանի Մեջլիսի վերընտրված խոսնակ Օկտայ Ասադովը ծնունդով Կապանից է:
Նկատենք, որ Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններից հետո թույլատրվում է վերընտրվել 2-ից ավելի անգամ, ինչը երկրի գործող ղեկավարության համար ապահովում է անընդհատ և ժառանգականության սկզբունքով փոխանցվող իշխանություն: Այդպիսին է Ադրբեջանի նախագահի պաշտոնը, այժմ արդեն նման միտում ունի երկրի երկրորդ դեմք համարվող խորհրդարանի նախագահի պաշտոնը:

No comments:

Post a Comment