HayNews.am. 17-11-2010- Եվրախորհրդում կայացել է «Կրոնական ազատություն. Թուրքիայի՝ դեպի ԵՄ տանող կամուրջը» կոնֆերանսը: Ինչպես հայտնել էր HayNews.am-ը, կոնֆերանսին մասնակցել է նաև Պոլիսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, ինչպես նաև Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:Վերջինս «հպարտությամբ» նշել է, որ «մինչ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը (1453 թ-HayNews.am) հայկական եկեղեցին արգելված է եղել Բյուզանդիայում, և միայն սուլթան Մեհմեդ Նվաճողի շնորհիվ Պոլսում հայկական պատրիարքություն է հիմնվել», հայտնում է Hurriyet-ը:
Բաղըշը նաև հավելել է. «Հպարտությամբ եմ ասում, որ և հայկական, և հունական եկեղեցիները այսօր ևս շարունակում են 6-7 դար առաջ սկսած իրենց ակտիվ գործունեությունը »:
«Եթե Թուրքիայում հայերը բարձրացնեն իրենց ձայնը հրեաների համար, հրեաները՝ ալևիների, ալևիները՝ հույների, ասորացիների՝ սուննիների համար, ապա մի գեղեցիկ կրոնական կամուրջ կստեղծվի»,-եզրափակել է բանագնացը:
Հ.Գ. Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում պարոն Բաղըշի նշած «արտոնություններն» արտահայտվել է ախոռների և քարահանքերի վերածված հայկական եկեղեցիներով, 1,5 մլն քրիստոնյաների սպանությամբ:
No comments:
Post a Comment