Ռուսական փորձագիտական հանրությունը, անկասկած, որոշակի խնդիր ունի Հայաստանի վերաբերյալ, որը բոլորովին չի նշանակում որևէ վերլուծություն և կամ էլ քաղաքական նախագծում: Տարբեր բնույթի ռուսական փորձագետներ խնդիր ունեն թմրացնել հայերին և Ռուսաստանի դիրքերը Կովկասում ներկայացնել որպես միայն դրական:Հայաստանում ժամանակ առ ժամանակ անց են կացվում ամոթալի, բացարձակապես դատարկ հավաքույթներ ռուսական փորձագետների մասնակցությամբ, ովքեր դիտավորյալ ապատեղեկացնում են նրանց, ովքեր առանց այդ էլ կոնֆորմիստորեն են տրամադրված և պատրաստ են ընդունել ցանկացած շաղակրատանք, որպեսզի իրենց թույլ տան մտնել պսևդոհարգարժան ասպարեզ: Որոշ ռուսական փորձագետներ նախընտրում են ոչ միայն տարբեր ֆորումներում սեղանի շուրջ ելույթները, այլև հանդես գալ հեռուստատեսությամբ լայն լսարանի համար:
Վերջերս Կենտրոն հեռուստաալիքով Պետրոսի հաղորդման ժամանակ ելույթ ունեցավ Ռուսաստանում բավական հայտնի քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն և Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ներկայացրեց որպես սրտացավ, և մյուս մեծ տերությունների դիրքորոշումներից դրականորեն առանձնացող: Ըստ էության, այդ ելույթը վատ դիմակավորված քարոզչություն էր, “սպիտակ թելերով” կարված:
Սակայն, ուշադրություն է գրավում այն, որ, այդ ամենով հանդերձ, բերվում են փաստարկներ` հաշվարկը կատարելով նվազ գրագետ լսարանի համար, որն ունակ է միայն կուլ տալ ծամածը: Հատկապես ծիծաղաշարժ և զարմանալի է Մ. Շևչենկոյի պնդումը, որ իրավիճակի լարումը Հարավային Կովկասում ազդում է նավթի գների բարձրացման վրա, որը ձեռնտու է Արևմուտքին, որը դրա վրա գումար է աշխատում: Պետք է ընդգծել, որ այդ մտորումները պարզապես նախագծված են խորհրդային ժամանակների քարոզչական փորձից:
Այսպես կոչված “դարի պայմանագրի” ստորագրումից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել ոչ քիչ ֆորսմաժորային իրադարձություններ, ներառյալ բոլոր հնարավոր գործընթացները ղարաբաղյան դիմակայության գոտում, Հյուսիսային Կովկասում զինված հակամարտությունները վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների գոտում, և վերջապես ռուս-վրացական պատերազմը: Հետազոտողներից ու փորձագետներից ո՞վ կարող է վստահաբար պնդել, որ տվյալ իրադարձություններն ազդել են նավթի համաշխարհային գների վրա:
Այնպիսի հեղինակավոր խորհրդատվական ընկերություններ, ինչպիսին են Քեմբրիջի էներգետիկ ասոցիացիան, Քոնտրոլ ռիսկը, Նավթաֆինանսական ընկերությունը, Բրիթիշ Փեթրոլիում ընկերության վերլուծական խորհուրդը, ինչպես նաև այլ վերլուծական կառույցներ, որոնք աշխատում են ԱՄՆ և Եվրոպայի առաջատար պետությունների համար, ինչպես նաև խոշոր նավթային ընկերությունները երբեք, ոչ մի փուլում, վերջին 10 տարիների ընթացքում ոչ հրապարակել, ոչ էլ հայտարարել են այն մասին, որ Հարավային Կովկասում ռիսկի մեծացումը ազդել է նավթի համաշխարհային գների վրա:
Այդպիսի բան երբեք չի եղել, և առավել հավանական է, որ գեոտնեսական կոորդինատների ներկա համակարգում տեղի չի ունենա: Չնայած Պարսից ծոցի, Հարավային Ամերիկայի և Նիգերի դելտայի իրադարձությունները տառացիորեն ավտոմատ կերպով հանգեցնում են նավթի գների դինամիկայի փոփոխության վրա: Պետք է ասել, որ աշխարհն ունի “համակարգային նավթ” և “ոչ համակարգային նավթ”, այսինքն, գների եղանակ փոխող կամ էլ չփոխող:
Սա տարրական բան է, և այդ մասին այդպիսի սիրողական կերպով քննարկելը պարզապես պրոֆանացիա է: Սակայն այլ նկատառում էլ կա: Մ. Շևչենկոն մոռանում է ընդգծել, որ Ռուսաստանն ինքը նավթի ամենամեծ արտադրողն է և անկասկած առաջին հերթին է շահագրգռված նավթի գնի թանկացման, այսինքն, միջազգային հարաբերություններում, տարածաշրջանային քաղաքականության մեջ ռիսկերի բարձր մակարդակի պահպանման հարցում:
Մենք ուշադրություն չէինք դարձնի ռուսական փորձագետի տվյալ, հնարավոր է, բացարձակ մասնավոր ելույթին, եթե չլիներ նրա գործընկերների բոլոր հնարավոր մտորումների հոսքը, որոնք նպատակ ունեն թոզ փչել հայերի աչքերին, չնայած այդ թոզը կա ու չի անցնում: Ներկա իրադրությունում, երբ Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները լիովին արժեզրկված ու շփոթված են, կարևոր նշանակություն են ստանում քաղաքական փորձագետները, որոնք էլ կենտրոնացնում են քաղաքական քննարկումների հիմնական մասը: Սա չի կարող չհասկանալ “իսթեբլիշմենտը”:
Ոչ վաղ անցյալում, Երևանում հայ-ռուսական հավաքույթներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին անգաժավորված փորձագետներ, նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, կարդալով ողջույնի խոսք, որը փաստացի նշանակում է նախագահի ելույթ, փորձագետների հասցեին օգտագործեց գրչակ բառը: Պետք է ասել, հավաքույթին ներկա էին փորձագետներ, բնականաբար անկախ բնույթի: Ներկայում ակտիվորեն տեղի է ունենում ազգային բանավեճի “վերակառուցում”, ինչն էլ պայմանավորել է զինված ուժերում բարեփոխումների փորձը: Անշուշտ, կգա փորձագիտական հանրության նշանակության վերաիմաստավորման, եւ քարոզչության եւ հրապարակային քաղաքականության մասով այս կամ այն ֆունկցիոներների պատասխանատվության ժամանակը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
No comments:
Post a Comment