«ԱԶԳ» , 20-11-2010 - «Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը», նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ իր ելույթում այսպիսի հայտարարություն էր արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հայտարարության առնչությամբ տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն որոշ մեկնաբանություններ, թե սա սպառնալիք է, հրահրիչ հայտարարություն, բնավ էլ իրականության հետ առնչություն չունեն:
Հայաստանի նախագահի այս հայտարարության առնչությամբ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ամենօրյա ասուլիսում ակնհայտորեն «կողմնորոշված» մի լրագրող հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոներին: Հարցին, թե «Հայաստանի նախագահը, օրինակ, սպառնացել է ղարաբաղյան հարցը լուծել մեկընդմիշտ եւ ուժի կիրառմամբ», Թոները արձագանքել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ Մինսկի գործընթացում: Թոներն, ամեն դեպքում, բոլորին կոչ է արել մնալ երկխոսության մեջ եւ խուսափել լարվածության մեծացմանը բերող որեւէ հայտարարությունից:
Պարզվում է, հավասարման նշան դնելու առումով Միացյալ Նահանգները դարեր շարունակ նույն հարթակում է մնացել, քանի որ Ադրբեջանի նախագահի հիստերիկ ու ուղղակի պատերազմելու կոչեր պարունակող հայտարարությունների առնչությամբ Վաշինգտոնում ուղղակի լռություն է:
Մինչդեռ, հիշեցնենք, որ վերը նշված հայտարարության հետ մեկտեղ Սարգսյանի ելույթում նշվել էր. «Այն, ինչ մենք ունենք, բավարար է, որ մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետեւ հարեւան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում»: Նախագահի խոսքերով, Ադրբեջանի ղեկավարներն իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, «մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարեւորությունը»:
«Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը», Լեռնային Ղարաբաղում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

No comments:
Post a Comment