Tuesday, November 30, 2010

Քանի դեռ ԼՂ բանակցություններն ընթանում են Մոսկվայի միջնորդությամբ` Ադրբեջանի համար բերենպաստ հանգուցալուծում չարժե սպասել

News.am. 29-11-2010- Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանցի որոշ քաղաքագետներ կանախատեսումներ են արել հանդիպման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ուչ նոքթա» (Երեք կետ) ինտերնետային կայքէջը, «Ի՞նչ կլինի Աստանայում» հարցին նրանք հիմնականում պատասխանել են, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:
«Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ էրեսթուն Օրուջլուն նշել է, որ թեեւ վերջին ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ակնհայտ ակտիվություն է նկատել, բայց Աստանայում ինչ-որ կարեւոր փաստաթղթի ստորագրում չի կանխատեսում:
Քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն էլ գտնում է, որ այնքան ժամանա, քանի դեռ բանակցություններն ընթանում են Մոսկվայի միջնորդությամբ` Ադրբեջանի համար բերենպաստ հանգուցալուծում չարժե սպասել:
Մեկ այլ քաղաքագետ` Գաբիլ Հուսեյնլին էլ նշել է. «Հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված որեւէ փաստաթղթի ստորագրում չեմ ակնկալում: Ավելին, հնարավոր է, որ այլ դետալներ առաջ գան»:
Քաղաքագետ Էլխան Շահինօղլուն իր հերթին նշել է. «Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կողմերը հիմնական սկզբունքների շուրջ տեսակետները չեն մերձեցրել, իսկ սա նշանակում է, որ եթե Աստանայում ինչ-որ համատեղ փաստաթուղթ ստորագրվի` ապա կլինի այն, ինչ տեսանք Մոսկվայում եւ Աստրախանում: Այնպես որ, կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրող եւ հիմնարար սկզբունքները արտացոլող փաստաթուղթ չի ստորագրվի»:
Քաղաքագետ Ռազի Նուրուլաեւն էլ Աստանայի գագաթաժողովը դիտարկել է ԱՄՆ-Ռուսաստան շահերի բախման տեսանկյունից: Ըստ նրա, ԱՄՆ-ը ցանկանում եւ պահանջում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում, իսկ Ռուսաստանը` ժամանակ ձգձգելու համար իմիտացիաներ է անում:
«Այս անգամ էլ այդպես կլինի: Վաշինգտոնի գրոհներին Մոսկվան կպատասխանի խորամանկությամբ եւ ըստ իս, իր ուզածին կհասնի»,- նկատել է նա:

No comments:

Post a Comment