Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին չի մասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին: ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիան կներկայացնի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դա ֆրանսիական կողմի որոշումն է: ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն ժամանել են կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն, ԵԱՀԿ տարբեր առաքելությունների ղեկավարներ:
Ղազախստանի ԱԳՆ տվյալներով, այսօր երեկոյան Վատիկանից ժամանելու են պետքարտուղար Տարչիզնո Բերտոնեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը:
Նոյեմբերի 30-ին պետությունների շարքից առաջինը չարթերային թռիչքով Աստանա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Օրվա երկրորդ կեսին Աստանայի միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Հիլլարի Քլինթոնի գլխավորությամբ ԱՄՆ-ի պատվիրակության ինքնաթիռը:
Չարթերային թռիչքներով կժամանեն Ֆինլանդիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Չերնոգորիայի, Հայաստանի, Բելոռուսի, Սլովենիայի, Ավստրիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Մոլդովայի նախագահները:
No comments:
Post a Comment